Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արտերկրում Ալիևներն ունեն 140 միլիոն դոլարի անշարժ գույք

Արտերկրում Ալիևներն ունեն 140 միլիոն դոլարի անշարժ գույք
12.05.2016 | 11:30

www.occrp.org կայքի փոխանցմամբ՝ Կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP) տվյալներ է ներկայացրել արտերկրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի սեփականության մասին: Ալիևի ընտանիքն արտերկրում ունի ավելի քան 140 միլիոն դոլարի սեփականություն՝ միայն հայտնի տվյալներով: Չի բացառվում, որ իրականում Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ առանձնատների ու բնակարանների թիվն ավելի շատ է: 26 միլիոն դոլարը բաժին է ընկել Լոնդոնի կենտրոնում գտնվող պենտհաուսին, որտեղ ապրում են Ադրբեջանի նախագահի դուստրեր Արզուն ու Լեյլան: Գույքը ձեռք է բերվել 2006-ի սեպտեմբերին, Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերության միջոցով: Ալիևների ընտանիքին է պատկանում Լոնդոնում գտնվող մեկ այլ առանձնատուն՝ 25 միլիոն դոլար արժողությամբ, Հայդ պարկից ոչ հեռու՝ «Հռետորների անկյունում» գտնվող բնակարան՝ 8 միլիոն դոլար արժողությամբ: Ալիևի ընտանիքին է պատկանում նաև Դուբայում գտնվող 9 ծովափնյա առանձնատուն՝ 44 միլիոն դոլար արժողությամբ, Մոսկվայից ոչ հեռու գտնվող ամառանոց՝ առնվազն 37 միլիոն դոլար արժողությամբ, Չեխիայի Կառլովի Վարի հանգստավայրում վիլլա՝ 1,1 միլիոն դոլար արժողությամբ:
OCCRP-ը նշել է, որ Ալիևների ընտանիքը կուտակել է վիթխարի անձնական բիզնես կայսրություն՝ զավթելով երկրի խոշորագույն ձեռնարկությունները, այդ թվում` բանկերը, շինարարական ընկերությունները, ոսկու հանքավայրերն ու հեռախոսային ընկերությունները:

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ